ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս կասկածներ է հայտնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա իր ազդեցության վերաբերյալ՝ գրում է Axios-ը։ Նա իր վստահված անձանց խոստովանել է, որ սխալ է գնահատել Ռուսաստանի ղեկավարի՝ հանուն խաղաղության պատրաստակամությունը։ Շաբաթ օրը Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի միայն այն դեպքում, եթե ՆԱՏՕ-ի բոլոր երկրները բարձր մաքսատուրքեր սահմանեն Չինաստանի համար։               
 

«Կարթագենյան թակարդ»

«Կարթագենյան թակարդ»
12.09.2025 | 19:15

Իրականում, եթե դասական ռազմավարության տեսանկյունից դիտարկենք, ապա Ադրբեջանը մոտ ժամանակներս ամեն գնով պիտի ձգտի նախ ամրագրել իր լեգիտիմ իրավունքը երկու հիմնական էքսկլավները Հայաստանի Հանրապետության տարածքում, ապա ձգտի ստանալ դրանք ՆՓ-ից։ Տավուշի էքսկլավներն ու Տիգրանաշենի էքսկլավը միացին ձևավորում են աքցանային տրամաբանությամբ գերակայության հաստատման համակարգ հմուտ կիրառողի ձեռքում։ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության հանդեպ «անակոնդայի» քաղաքականության տեսանկյունից լուծում է երկու ռազմավարական խնդիր․

Ա․ Պետությունների քաղաքական դիրքավորման տեսանկյունից դրանք տալիս են Հայաստանի Հանրապետության նկատմամբ ռազմավարական վերահսկման հուսալի համակարգի վերջնական ձևավորման իմաստ։

Բ․ Զուտ ռազմական տեսանկյունից, այդ էքսկլավների վերահսկումը տալիս է պոտենցիալ ռազմական գործողությունների թատերաբեմերի իզոլացման իմաստ։

Այդ դեպքում, հաշվի առնելով շատ ու շատ փոփոխիչներ՝ աշխարհագրական խոցելիությունից, ռազմավարական-օպերատիվ խորության բացակայությունից սկսած ու ուժային խորը ասիմետրիայով և խղճուկ լոգիստիկայով վերջացրած, Հայաստանի Հանրապետությունը հայտնվում է մի իրավիճակում, որը ռազմավարական ու ռազմական գրականության մեջ կոչվում է «Կարթագենյան թակարդ»։

«Կարթագենյան թակարդ» ստանալու համար կարելի է և Արծվաշենը զիջել հայերին՝ կառուցողական երևալու համար։ Նույնիսկ ռազմավարական-օպերատիվ առումով քիչ նշանակություն ունեցող տարածքներ զիջել, օրինակ, Վարդենիսի հատվածում՝ «խաղաղության դարաշրջան» մարտական նարատիվի ցուցադրման համար։ Կարևոր չէ, թե դու ընթացքում ինչ հնարքներ ու մոդելներ ես կիրառում մոլորեցման նպատակով մանևրներ անելու առումով։ Կարևոր է, թե վերջում դու ինչ ես ստանում ու ինչ ուժային կոնֆիգուրացիայի մեջ ես գցում քո օպոնենտին։

Էդուարդ Աբրահամյան

Դիտվել է՝ 356

Մեկնաբանություններ